Վահան Քերոբյանը ԱՄԷ-ում կմասնակցի գագաթնաժողովի

Վահան Քերոբյանը ԱՄԷ-ում կմասնակցի գագաթնաժողովի
Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐆𝐨𝐯𝐞𝐫𝐧𝐦𝐞𝐧𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 գագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։
Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը։
Բացի այդ, World Government Summit-ի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
 Համաշխարհային կարևորագույն այս գագաթնաժողովին բանախոսների շարքում Հայաստանն ընդգրկված է առաջին անգամ։
Գագաթնաժողովի մասին մանրամասն  https://www.worldgovernmentsummit.org/home