ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անհապաղ լքել Ռուսաստանը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ տալով չմեկնել Ռուսաստան։
Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», - ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։
Աղբյուրը՝ shabat.am