Նվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար

Նվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար

Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով ...

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները`

  •  1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս,
  • 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց,
  • 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ:

Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ սրճարանների ցանցում կատարելով 5000 դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ Google Pay-ով՝ Բանկի VISA քարտապանները տեղում կստանան հյուրասիրություն՝ մակարունս թխվածքաբլիթների տուփ։

Ակցիան գործում է սույն թվականի փետրվարի 13-ից մինչև մարտի 13-ը:

Շտապե΄ք կցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ձեր Visa քարտը Google Wallet-ին ABB Mobile կամ Google Wallet հավելվածի միջոցով, կատարե΄ք արագ և ապահով անկանխիկ վճարումներ` օգտվելով անվճար հյուրասիրությունից և արժեքավոր նվերներ ստանալու հնարավորությունից: 

 Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.armbusinessbank.am

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: