Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ ԱԽ քարտուղար

Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ ԱԽ քարտուղար

Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։

«Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Պայմանավորվածություն է եղել, որից մեկը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է։ Հայկական և թուրքական կողմը քննարկումներ են անցկացնում, և կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ` հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»,- ասաց Գրիգորյանը։

2022 թ․ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Ավելի ուշ, Թուրքիան վերացրել էր Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

Աղբյուրը՝   armenpress.am