Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի կանխատեսումներով հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.10C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -13.60C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.30C
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: