ԵՄ-ի առաքելությունը Հայաստանում գործունեությունը կսկսի փետրվարի 20-ից

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի՝ փետրվարի 20-ին: Ինչպես հաղորդում է NTV պարբերականը, առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ։
Գերմանիայի Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել: Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ:
Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:
Աղբյուրը՝ shabat.am