ՎԶԵԲ-ը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» (HSBC) խթանում են կանաչ ֆինանսավորումը և առևտուրը Հայաստանում

ՎԶԵԲ-ը և «Էյչ-Էս-Բի-Սի  Բանկ Հայաստանը» (HSBC) խթանում են կանաչ ֆինանսավորումը և առևտուրը Հայաստանում
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանը (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) աջակցում են Հայաստանի անցմանը դեպի ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն տնտեսություն
  • Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակներում վարկ է տրամադրվել HSBC Բանկ Հայաստանին
  • Վարկի միջոցների օգնությամբ տեղական ձեռնարկությունները կկարողանան ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման և հարմարվողականության տեխնոլոգիաներում

 Կանաչ տեխնոլոգիաների նոր ֆինանսավորման շահառուն Հայաստանի մասնավոր հատվածն է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցների և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից արտոնյալ ֆինանսավորման շնորհիվ, որը տրամադրվում է HSBC Բանկ Հայաստան–ին ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակներում։ Ակնկալվում է, որ վարկային միջոցները կխթանեն Հայաստանի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն տնտեսություն: Այս մասին հայտնում են, ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։

Ֆինանսական միջոցները կուղղվեն տեղական ձեռնարկությունների վարկավորմանը՝ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման և հարմարվողականության տեխնոլոգիաներում և ծառայություններում ներդրումներ իրականացնելու համար: ֆինանսավորման պահանջներին համապատասխանելու համար ծրագրերը պետք է ներառեն ներդրումներ ջերմամեկուսացման, ֆոտովոլտային արևային վահանակների, գեոթերմալ ջերմային պոմպերի և ջուր խնայող ոռոգման համակարգերի տեխնոլոգիաներում։

Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) ներառում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից համատեղ ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որն օգնում է ստեղծել և ստուգել կանաչ ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնել մասնակից ֆինանսական հաստատությունների կարողությունները, որպեսզի կանաչ ֆինանսավորումը դառնա ֆինանսական հաստատությունների ամենօրյա բիզնես պրակտիկայի ինտեգրված և մշտական բաղադրիչ։

Այն ընկերությունները, որոնք ցանկանում են վարկ ստանալ կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորման համար, կարող են նաև օգտվել Կլիմայական ներդրումների հիմնադրամի (CIF) կողմից ֆինանսավորվող ներդրումային խթաններից: Գործարարները կարող են տեսնել, թե որոնք են Հայաստանում առկա տիպիկ կանաչ տեխնոլոգիաները՝ օգտագործելով Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) Տեխնոլոգիաների ընտրիչը։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․«Հայաստանում կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է: HSBC բանկի հաճախորդների ամուր բազան նպաստում է մասնավոր հատվածի դերակատարների ներգրավմանը թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի մարզերում: Մենք հանձնառու ենք լուծել ֆինանսավորման պակասի խնդիրը՝ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման և հարմարվողականության նպատակով, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսների ջանքերին՝ նվազեցնելու նրանց կողմից էներգիայի սպառումը, դարձնելով նրանց ավելի կանաչ և, հետևաբար՝ ավելի մրցունակ»:

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանն ասել է․«Էյչ-Էս-Բի-Սի-ն (HSBC) առաջատար դեր է կատարում ածխածնի զուտ զրոյական արտանետումներով գլոբալ տնտեսությանն անցնելու գործում: Այս ուղու վրա մենք շեշտում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու այս անցման մեջ ակտիվ դերակատարություն ունեցող մեր հաճախորդներին: Ամենամեծ ազդեցությունը, որը HSBC Հայաստանը կարող է ունենալ այս հանձառության առումով, դա իր կորպորատիվ հաճախորդներին ֆինանսավորում տրամադրելն է՝ կայուն ծրագրերում ներդրումներ իրականացնելու համար, ինչը կարագացնի նրանց անցումը դեպի ածխածնային արտանետումների նվազեցում: Մենք նաև լայն հնարավորություններ ենք տրամադրում մեր հաճախորդներին՝ միջազգային գործընկերությունների միջոցով, որոնց նպատակն էնպաստել կայուն տնտեսությանը: Այս մոտեցման լավագույն օրինակներից մեկը ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն է, որը սկիզբ է առել 2010թ.-ին»:

Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) նպաստում է Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը` աջակցելով կանաչ ֆինանսների ընդլայնմանը, ՎԶԵԲ-ի՝ անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն։