Ֆրանսիայի Ազգային ժողովը ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովը ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,- գրում է Դեսպանությունը։