Հայաստանն առաջատար է դարձել Վրաստանին ծաղիկ մատակարարող երկրների շարքում

2022 թվականին Վրաստան է առաքվել 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 1203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ՝ ծաղկեփնջերի եւ կոմպոզիցիաների համար։
Սա վերջին տասը տարիների ընթացքում գրանցված ռեկորդ է, նշում է BM.ge բիզնես պորտալը։
Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրներից, որոնց մեջ առաջատարը Հայաստանն է եղել։ Լավագույն մատակարարների հնգյակում են նաեւ Էկվադորը, Նիդեռլանդները, Թուրքիան եւ Քենիան:
Վրաստանին ծաղիկների մատակարարող առաջատար երկրների ցանկը հետեւյալն է.
Հայաստան՝ 1,2 միլիոն դոլար, 432 տոննա,
Էկվադոր՝ 584 հազար դոլար, 198 տոննա,
Նիդեռլանդներ՝ 495 հազար դոլար, 39 տոննա,
Թուրքիա՝ 379 հազար դոլար, 443 տոննա,
Քենիա՝ 231 հազար դոլար, 73 տոննա։
Ավելի քիչ քանակությամբ ներկրումներ են եղել Հնդկաստանից, Ադրբեջանից, Իրանից, Կոլումբիայից, Եթովպիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից։
Գումարային առումով 2021 թվականի համեմատ առաքվել են 34,3%-ով ավելի շատ, իսկ ծավալով՝ 36,9%-ով։
Աղբյուրը՝ news.am