ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է ուրանի հարստացման մակարդակի վերջին ստուգման արդյունքները. Ռաֆայել Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է ուրանի հարստացման մակարդակի վերջին ստուգման արդյունքները. Ռաֆայել Գրոսի

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները տեղյակ են այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում են փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքները։ 

«ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ է Իրանում ուրանի հարստացման մակարդակների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված վերջին հաղորդագրությունների մասին: Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնում է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է գործակալության վերջին ստուգման միջոցառումների արդյունքները և այդ մասին, ինչպես հարկն է, կտեղեկացնի Կառավարիչների խորհրդին», - ասված է կազմակերպության հրապարակման մեջ։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հանգել են այն եզրակացության, որ Իրանին հաջողվել է հասնել ուրանի մինչև 84 % հարստացման, իսկ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է մինչև 90 % հարստացում։

Ըստ Bloomberg-ի՝ առայժմ անհասկանալի է մնում՝ արդյոք Իրանը միտումնավոր է հասել հարստացման ռեկորդային մակարդակին, թե՞ դա տեղի է ունեցել «չկանխամտածված կերպով՝ ցենտրիֆուգները միացնող խողովակներում վառելիքի կուտակման հետևանքով»:

Աղբյուրը՝   armenpress.am