Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ

Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023-ին սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Մարզի համայնքները նախնական տվյալներով ներկայացրել են 31 ծրագրեր շուրջ 10 մլրդ ընդհանուր նախնական արժեքով։ Ծրագրերի մեծ մասն արդեն դրական գնահատականի են արժանացել, կա որոշակի շտկումների անհրաժեշտություն։
Շիրակի մարզպետը այս առումով կարևորել է մարզպետարանի և համայնքների համատեղ աշխատանքը․ «Սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության և նպատակայնության բարձրացման առումով անելիքներ ունեն թե համայնքները, թե մարզպետարանը։ Իմ հանձնարարականով առկա հիմնախնդիրների գույքարմանն աջակցելու, դրանք ըստ առաջնահերթության դասակարգելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, արդյունքում հնարավորություն կունենանք համատեղ աշխատանքի արդյունքում առավել հասցեական ու նպատակային ընտրություն կատարել և սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների համար։ Մենք պետք է նաև ջանք չխնայենք համատեղ աշխատանքով ծրագրային փաթեթներում անճշտություններից խուսափելու և դրանց ամբողջականացման համար»։
Համայնքների ղեկավարներն առանձին ներկայացրել են 2023-ին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման անհրաժեշտությունը։
Շիրակի մարզպետը կարևորել է նախատեսված աշխատանքների որակով իրականցումը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեփական եկամուտների հավաքագրմանը, Մուշեղ Մուրադյանը հորդորել է համայնքների ղեկավարներին այս հարցում լինել հետևողական։