Մի քանի կարևոր փաստեր 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին․ Բաբկեն Թունյան

Մի քանի կարևոր փաստեր 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին․ Բաբկեն Թունյան
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել  Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Հայաստանի ՀՆԱ-ի հավելաճը (տնտեսական աճը) 2022թ. աճել է 12.6%-ով:
ՀՆԱ-ի ծավալը շուկայական գներով կազմել է 8.5 տրիլիոն դրամ կամ 19.5 միլիարդ դոլար (նախորդ տարվա համապատասխան փոխարժեքով):
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2.86 միլիոն դրամ կամ 6569 դոլար:
ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 9.3 տոկոսային կետով:
2022 թվականի ՀՆԱ-ի հավելաճի և ՏԱՑ-ի տարբերությունը 1.6 տոկոսային կետ է (ՏԱՑ-ն աճել էր 14.2%-ով):
Ներդրումների մակարդակը բնութագրող համախառն կուտակման ցուցանիշը ՀՆԱ-ի 19.4%-ի չափ է եղել, հիմնական միջոցների կուտակումը՝ 17.5%: