Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 30 միլիարդ դոլարը

Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 30 միլիարդ դոլարը

Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 30 միլիարդ դոլարը։ Նման տեղեկատվություն կա Պենտագոնի հրապարակած փաստաթղթում։ 

«Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները պարտավորվել է ավելի քան 30,4 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում Բայդենի վարչակազմի գալուց ի վեր»,- նշված է փաստաթղթում։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր օգնության ծավալը կազմել է 29,8 միլիարդ դոլար։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ը հայտարարեց Կիևին 460 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին:

Աղբյուրը՝ tert.am