Ադրբեջանը և Իսրայելը քննարկում են անօդաչուների համատեղ արտադրությունն ընդարձակելու հնարավորությունը

Ադրբեջանը և Իսրայելը քննարկում են անօդաչուների համատեղ արտադրությունն ընդարձակելու հնարավորությունը

Ադրբեջանի պաշտոնյաները և Aeronautics իսրայելական ընկերությունը քննարկում են մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն ընդարձակելու հնարավորությունը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX-2023 սպառազենի միջազգային ցուցահանդես-համաժողովում այդ հարցը քննարկել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը և Aeronautics իսրայելական ընկերության ղեկավար Մոշե Էլազարը:

«Մտքեր են փոխանակվել ԱԹՍ-ների համատեղ արտադրության ոլորտում համագործակցության ընդարձակման վերաբերյալ», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Գուլիևը նաև հանդիպել է Մարոկկոյի պաշտպանության նախարար Աբդելատիդ Լուդիի հետ և քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների կապերը զարգացնելու հարցը:

Աբու Դաբիում փետրվարի 20-ին բացված IDEX-2023 սպառազենի միջազգային ցուցահանդես-համաժողովը կավարտվի փետրվարի 24-ին:

Աղբյուրը՝   azatutyun.am