Ֆրանսիայի Հանրապետության Վո-ան-Վլեն քաղաքի կողմից նվիրատվության կարգով Արթիկ համայնքին հանձնված <<Ռենո միդլում>> մակնիշի աղբատար ավտոմեքենան տեղ է հասել

Ֆրանսիայի Հանրապետության Վո-ան-Վլեն քաղաքի կողմից նվիրատվության կարգով Արթիկ համայնքին հանձնված <<Ռենո միդլում>> մակնիշի աղբատար ավտոմեքենան տեղ է հասել
2022 թվականի հուլիսին Վո-ան-Վլենի քաղաքապետ տիկին Հելլեն Ժոֆռուայի պաշտոնական հրավերով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Հելլեն Ժոֆռուայի հետ՝ ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը դիմել է ՀՀ Կառավարությանը, և ՀՀ Կառավարության կողմից ավտոմեքենայի ներմուծումը ճանաչվել է բարեգործական՝ ազատվելով մաքսատուրքերից։
Արթիկի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, շնորհակալություն է հայտնում Վո-ան-Վլենի քաղաքապետարանին, քաղաքապետ Հելլեն Ժոֆռուային՝ <<Ռենո միդլում>> մակնիշի ավտոմեքենան Արթիկ համայնքին նվիրելու և Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար։