Ավելի քան 10 միլիոն մարդ Է Ուկրաինայից ժամանել Լեհաստան 2022 թ. փետրվարի 24-ից

Ավելի քան 10 միլիոն մարդ Է Ուկրաինայից ժամանել Լեհաստան 2022 թ. փետրվարի 24-ից

Անցյալ տարվա փետրվարի 24-ից ավելի քան 10 միլիոն մարդ Է Ուկրաինայի տարածքից ժամանել Լեհաստան, ավելի քան 8 միլիոնը մեկնել Է հետ։  Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալները։

«2022 թվականի փետրվարի 24-ից՝ 10 միլիոն մարդ», - ասված է Ուկրաինայից Լեհաստան ժամանածների մասին հաղորդագրության մեջ։ Փետրվարի 22-ին Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 22,7 հազար մարդ։ Հակառակ ուղղությամբ նույն օրը մեկնել է 16,6 հազար մարդ: 2022 թ. փետրվարի 24-ից Լեհաստանից Ուկրաինա է մեկնել ավելի քան 8,116 միլիոն մարդ, տեղեկացրել է սահմանապահ ծառայությունը: Լեհաստանի ներքին գործերի նախարարության հաշվարկների համաձայն՝ Ուկրաինայից երկիր ժամանած 1,5 միլիոն մարդ ստացել է նույնականացման հատուկ համարներ, որոնք նրանց թույլ են տալիս օրինական ապրել, սովորել, աշխատել և սոցիալական նպաստ ստանալ հանրապետությունում։

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից ժամանածների թվից այս պահին Լեհաստանում մնում է մոտ 1,3-1,4 մլն մարդ։ Նրանց մոտ 80%-ը սկսել է աշխատել այնտեղ։ Փախստականներին աջակցությունն անցյալ տարի Լեհաստանի բյուջեին արժեցել է մոտ 12 միլիարդ զլոտի (մոտ 3 միլիարդ դոլար):

Դեկտեմբերի կեսերին Լեհաստանի Սեյմն ընդունել Է օրենք, որը նախատեսում է սահմանափակել օգնությունը նրանց, ովքեր երկարատև ժամանակ գտնվում են երկրում։ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք 120 օրից ավելի գտնվում են Լեհաստանում, մարտ ամսից կվճարեն իրենց տրամադրված օթևաններում բնակվելու արժեքի 50%-ը, իսկ մայիսից՝ 75%-ը, եթե երկրում մնան ավելի քան 180 օր:

Աղբյուրը՝   armenpress.am