Սուրենավան բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Սուրենավան բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները
Այս պահին ավարտվել են Սուրենավանի Բաղրամյան, Գալշոյան, Դեմիրճյան, Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները և բարեկարգման աշխատանքներ են ընթանում Սպանդարյան փողոցում։
Ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 130 848 000 ՀՀ դրամ։
Այս տարվա ծրագրերով Արարատ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվելու են բարեկարգման և ասֆալտապատման նոր աշխատանքներ։