Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին
Կողմերը խոսել են բազմադարյա քաղաքակրթության կրող, հարուստ պատմություն եւ մշակույթ ունեցող երկու երկրների բարեկամության մասին, անդրադարձ կատարել կառավարման համակարգերի սկզբունքներին։
 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով քաղաքի բնորոշիչ կողմների մասին, շեշտեց, որ Էջմիածինը հրաշալի վայր է ներդրումային ծրագրերի իրականացման համար, քանի որ Հայաստանի հոգեւոր կենտրոնը լինելուց բացի, ունի տուրիստական մեծ ներուժ եւ աշխարհագրական բարենպաստ դիրք:
Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ երկու երկրները, ունենալով յուրատահուկ եւ այցեքարտ հանդիսացող մշակույթ, միմյանց հետ մշտապես կարող են կիսվել կուտակած փորձառությամբ եւ առանձնահատկություններով, իսկ վիզաների մասնակի ազատականացված ռեժիմը կարող է նպաստել հնարավոր համագործակցությունների շրջանակի լայնացմանը:
Կողմերը խոսեցին նաեւ կրթության դերի կարեւորության, Հայաստանում գործող Հայ-չինական բարեկամության դպրոցի, Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեության մասին, քննարկեցի նոր հնարավություներ, որոնք կարելի է իրագործել արդեն մեր համայնքում: