Թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով

Թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով
Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով:
Այս մասշտաբային աշխատանքի ընթացքում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր և անվտանգ լուսատուներով: Նաև տեղադրվել են 15 նոր լուսակետեր, փոխվել է 500 մետր մալուխ: Ընդհանուր առմամբ 500 սյուների վրա աշխատանքներ են կատարվել՝ Սիլիկյան թաղամասն ապահովելով անխափան լուսավորությամբ: