ԱՄՆ արտակարգ եվ լիազոր դեսպան Քվինը Մեծամորում

ԱՄՆ  արտակարգ եվ լիազոր դեսպան Քվինը  Մեծամորում
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քվինին: Կողմերի միջև հանդիպումը սկսվեց ջերմ ողջույնի խոսքերով: Բարձր գնահատելով հանդիպումը դեսպանը իր խոսքում նշեց, որ այն սկիզբ է դնելու համայնքների միջև ջերմ, բարեկամական հարաբերություններին:
Իր հերթին համայնքի ղեկավարը փաստեց, որ լիահույս է նման հարաբերությունների հաստատմանը:
Դեսպանն իր այցի շրջանակներում եղավ նաև Մեծամոր քաղաքի հյուրանոցում, հանդիպեց 2020 թվականին ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին և զրուցեց նրանց հետ:
Հանդիպման վերջում դեսպան Քվինը ժենգյալով հաց պատրաստեց Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020 թվականից Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին: