Խոյ համայնքի բոլոր գյուղերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը

Խոյ համայնքի բոլոր գյուղերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը
Սիրելի՛ ուսանողներ,
Սույն թվականի մարտի 1-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։
Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։
 Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։
Մեկնում՝
առավոտյան ժամը՝ 7:30-ին,
համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։
Հետվերադարձ՝
ժամը 15:30-ին,
Երևանի Սարյան փողոցից։