Nissan-ը նախատեսում մինչեւ 2030թ. թողարկել ավտոմեքենաների 17 նոր մոդել

Nissan-ը նախատեսում մինչեւ 2030թ. թողարկել ավտոմեքենաների 17 նոր մոդել

Ճապոնական Nissan Motor Co ընկերությունը նախատեսում է մինչեւ 2030թ. 27 նոր մոդել արտադրել։ Այս մասին նշվել է ընկերության՝ երկուշաբթի հրապարակված ռազմավարությունում։

Նշվել է, որ 27 նոր մոդելներից 19-ը էլեկտրաշարժիչ կունենա։ 2024 ֆինանսական տարում, որն սկսվելու է 2024թ. ապրիլի 1-ից, ընկերությունը նախատեսում է նաեւ էլեկտրամեքենա ներկայացնել, որը նախատեսված է բացառապես չինական շուկայում վաճառելու համար։ 

Nissan-ը ծրագրում է մինչեւ 2026թ. էլեկտրամեքենաների բաժինը, ներառյալ հիբրիդայինները, հասցնել Ճապոնիայում վաճառքի 58  եւ Եվրոպայում վաճառքի 98 տոկոսին։

Աղբյուրը՝   news.am