BMW-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը ջրածնային մեքենաներ թողարկել

BMW-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը ջրածնային մեքենաներ թողարկել

Գերմանական BMW Group ընկերությունը նախատեսում է ջրածնային մեքենաների արտադրությունը սկսել այս տասնամյակի վերջին։ Այս մասին thetimes.co.uk-ին ասել է ընկերության տեխնոլոգիայի ղեկավար Յուրգեն Գուլդները։

«Այս տասնամյակի երկրորդ կեսին մենք կսկսենք նման մեքենաների արտադրությունը։ Ես համոզված եմ, որ ջրածինը ապագան է», - ասել է Գուլդները։

Հրատարակության համաձայն՝ BMW-ն կարող է դառնալ առաջին խոշոր ընկերությունը, որը ջրածնային մեքենաներ կթողարկի Եվրոպայում։ Այսօր շուկայում ջրածնային շարժիչով մեքենաների երկու մոդել կա: Դրանք են ճապոնական չորս տեղանոց Toyota Mirai սեդանը եւ կորեական Hyundai Nexo քրոսովերը։

Աղբյուրը՝   news.am