Գերմանիայի պետական ​​պարտքը 2021-ից ի վեր տասնապատկվել է

Գերմանիայի պետական ​​պարտքը 2021-ից ի վեր տասնապատկվել է

Գերմանիայի պետական ​​պարտքը 2021 թ.-ի սկզբից աճել է տասն անգամ՝ 4-ից հասնելով 40 միլիարդ եվրոյի, երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

«Երկրի պարտքի բեռը 2021 թվականից ի վեր 4-ից հասել է գրեթե 40 միլիարդ եվրոյի: Դրանք փողեր են, որոնց կարիքը մենք ապագայում կունենանք այլ նպատակների համար՝ կրթության, թվայնացման և կլիմայի պաշտպանության ոլորտում ներդրումների: Այսպիսով, տնտեսապես նպատակահարմար է զսպել պարտքի աճը», – գրել է նա Twitter-ում։

Անցյալ շաբաթ Լինդները T-Online հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ պարտքի աճը պայմանավորված էր COVID-19-ի համավարակի և էներգետիկ ճգնաժամի ժամանակ արտակարգ միջոցների սահմանմամբ։

Այս առումով նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է սահմանափակի իր ծախսերը, և այդ պատճառով պետությունը չի կարողանա լուծել ընթացիկ այնպիսի տնտեսական խնդիրներ, ինչպիսին բարեկեցության անկումն է:

Գործակալությունը նշում է, որ անցյալ տարվա էներգետիկ ճգնաժամը, որի գլխավոր պատճառը Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցներն էին, տասնամյակի ընթացքում գնաճի ռեկորդային ցուցանիշների է հանգեցրել եվրոպական երկրներում: Գերմանիայում տարեկան գնաճը հունվարին հասել է 8.7 %-ի, ինչը 0.1 %-ով ավելի է նախորդ ամսվա համեմատությամբ, հայտնում է Դաշնային վիճակագրական բյուրոն։

Աղբյուրը՝   b24.am