Ռուսաստանի միջազգային պահուստները շաբաթվա ընթացքում կրճատվել են 6.9 միլիարդ դոլարով

Ռուսաստանի միջազգային պահուստները շաբաթվա ընթացքում կրճատվել են 6.9 միլիարդ դոլարով

2023-ի փետրվարի 17-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստները կազմել են 582,1 միլիարդ դոլար՝ մեկ շաբաթվա ընթացքում կրճատվելով 1.2%-ով կամ 6.9 միլիարդ դոլարով:

ՌԴ Կենտրոնական բանկում դա կապում են բացասական վերագնահատմամբ և հարկաբյուջետային կանոններով իրականացվող գործառնություններով:

Միջազգային պահուստները, որոնք բարձր իրացվելի արտաքին ակտիվներ են Ռուսաստանի Բանկի և ՌԴ կառավարության կողմից, բաղկացած են արտարժութային ֆոնդերից, փոխառության հատուկ իրավունքներից, ԱՄՀ-ում պահուստային դիրքից և դրամական ոսկուց:

Աղբյուրը՝   b24.am