Մետրոյի նոր կայարանը կկառուցվի 48 ամսում, Թումոյի մայթին. Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի 48 ամսում, Թումոյի մայթին. Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում 1,1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը, որի նպատակն է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխտանքների ձեռքբերման եւ ֆինանսավորման համար գումար տրամադրելը:

«Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը  իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ  փուլերի համար  վճարելու նախագծող ընկերությանը»,-ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1,1 մլր դրչամը, տարբերությունը հետագայում քաղաքապետարանը  կլրացնի»,-ասաց նախարարը:

Իր հերթին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ քաղաքապետարանն արդեն «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ առաջին փուլն անցել է. «Նախնական հաշվարկներով Աջափնյակի կյարանի շինարարությունը տեւելու է  ընդամենը 48 ամիս:  Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է 1,5 կմ, կայարանի շինարարությունը նաեւ ենթադրում է մետրո-կամուրջ, որն այս պահի դրությամ երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով եւ հեծաններով, եւ մ նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ: Այս պահին դեռեւս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին: Բայց որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,-ասաց Ավինյանը:

Նա շարունակեց, որ նախնական տարբերակից որոշակի փոփոխություններ են եղել. «Նախկինում նախատեսված էր Աբելյան  փողոցի անկյունում, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են արվել, այնտեղ շենք է կառուցվել: Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկի, կարողանում ենք մի քանի խնդիր լուծել: Նախ, շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու մոտ 15 տոկոսի չափով: Շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, Թումոյի մայթին: Վերեւից ենք փորելու, ոչ թե տակից փորելով ենք գնալու, դա առավելություն է տալիս: Երկրորդ փուլն ավարտվելուն պես կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության, տարեվերջին կունենանք վերջնական նախագիծը: Արդեն իսկ ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցերը»,-ասաց Ավինյանը:

Աղբյուր՝ news.am