Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկը, 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 2-ի և 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: