Դեսպան Մակունցն ու ԱՄՆ առևտրի քարտուղարը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները

Դեսպան Մակունցն ու ԱՄՆ առևտրի քարտուղարը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները
Մարտի 2-ին կայացավ դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և Արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպանն ու Առևտրի քարտուղարի տեղակալը քննարկեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։