Թուրքիայի երկրաշարժերը կարող են երկրում հերթական գնաճի պատճառ դառնալ. Bloomberg

Թուրքիայի երկրաշարժերը կարող են երկրում հերթական գնաճի պատճառ դառնալ. Bloomberg

Երկրաշարժերի ենթակառուցվածքային հետեւանքների հաղթահարմանն ուղղված պետական ծախսերի աճը՝ տեղի Կենտրոնական բանկի մեղմացված դրամավարկային քաղաքականության հետ միասին, կարող է Թուրքիայում գնաճի տեմպերի ավելացման պատճառ հանդիսանալ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը։

Գնաճը երկրում դանդաղել էր վերջին երեք ամսում՝ 1998-ից ի վեր սպառողական գների ամենաբարձր մակարդակի (85 տոկոս) հասնելուց հետո։ Սակայն գնաճի ավելացման դինամիկային վերադառնալու հավանականությունը մեծացել է, այդ թվում հզոր բնական աղետների պատճառով, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում եւ հարեւան Սիրիայում, նշվել է հոդվածում։

«Սպառողական գները Թուրքիայում, հավանաբար, անցած ամիս, տարեկան կտրվածքով, ավելացել են 55,7 տոկոսով՝ հունվարի 57,7 տոկոսի համեմատ։ Ընդհանուր առմամբ, երկրում գնաճի մակարդակը դանդաղել էր վերջին երեք ամիսներին։ Սակայն այդ միտումը կարող է դադարել կառավարության՝ մոտ 100 մլրդ լիրայի (5,3 մլրդ դոլար) չափով հարկաբյուջետային խթանման պլանների, ինչպես նաեւ տուժած ընտանիքներին դրամական փոխհատուցում վճարելու մտադրության պատճառով»,- նշվել է հրապարակման մեջ։

Երկրի հարավարեւելյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժերի վնասը զգալի է։ Բնական աղետների հետեւանքով հանրապետությունում կարող էր զոհվել 50 հազար մարդ, եւ կարող էին ավերվել հազարավոր շենքեր։ Ավերիչ երկրաշարժերի հետեւանքների դեմ իշխանությունների պայքարի մասշտաբը կարող է երկրում սպառողական գների բարձրացման նոր փուլի պատճառ դառնալ, նշվել է հրապարակման մեջ։

Աղբյուր՝ news.am