Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել Արթուր Դավթյանը

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել Արթուր Դավթյանը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։