Volkswagen-ը Հարավային Կարոլինայում նոր էլեկտրական մեքենաների Scout Motors ապրանքանիշ կհիմնի

Volkswagen-ը Հարավային Կարոլինայում  նոր էլեկտրական մեքենաների Scout Motors ապրանքանիշ կհիմնի

Volkswagen-ը էլեկտրական մեքենաներ կարտադրի իր ապագա Scout Motors ապրանքանիշի համար Հարավային Կարոլինայում, այս շաբաթ հայտնել է ընկերությունը։ Էլեկտրական մեքենաների գործարանը կլինի ընկերության երկրորդ գործարանն ԱՄՆ-ում, սակայն բացի Scout մոդելներից, այլ բան չի արտադրի, գրում է Car and Driver-ը։

Volkswagen-ի խորհուրդը հայտարարել է, որ ընկերությունը կկառուցի 2 միլիարդ դոլար արժողությամբ հավաքման նոր գործարան Հարավային Կարոլինայի Բլայթվուդ քաղաքում:

Սպասվում է, որ գործարանը 2026 թվականին կսկսի էլեկտրական պիկապ բեռնատարի եւ ամենագնացների արտադրությունը Scout ապրանքանիշի ներքո: Նոր Scout EV գործարանը կստեղծի մոտավորապես 4000 աշխատատեղ եւ լիովին գործարկվելուց հետո կկարողանա արտադրել տարեկան ավելի քան 200,000 մեքենա:

Volkswagen-ը ներկայումս ունի մեկ գործարան ԱՄՆ-ում՝ Չաթանուգայում, Թենեսի: Անցյալ մայիսին ընկերությունը հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայում կծախսի ավելի քան 7 միլիարդ դոլար՝ ընդլայնելու իր արտադրանքի պորտֆելը, տարածաշրջանային հետազոտություններն ու զարգացումները, ինչպես նաեւ արտադրական կարողությունները:

Աղբյուր՝ news.am