Ջո Բայդենը մարտի 9-ին կներկայացնի ԱՄՆ պետական բյուջեի նախագիծը

Ջո Բայդենը մարտի 9-ին կներկայացնի ԱՄՆ պետական բյուջեի նախագիծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 9-ին Ֆիլադելֆիայում կներկայացնի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Բայդենը կխոսի Ամերիկայում ներդրումային ծրագրերի, գների, բարեկեցության ծրագրերի, կենսաթոշակառուների համար նախատեսված նախագծերի և պետ​​բյուջեի դեֆիցիտի մասին։
Նախագահը փետրվարին ասել էր, որ իր առաջարկները կնվազեցնեն երկրի բյուջեի դեֆիցիտը 2 տրիլիոն դոլարով։
Հանրապետական ​​կուսակցությունը, որը ներկայումս վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, ավանդաբար թերահավատորեն է վերաբերվում պետական ​​պարտքի սահմանաչափի բարձրացմանը և կողմ է պետական ​​ծախսերի կրճատմանը:
Աղբյուր՝ b24.am