«Տինկոֆ Բանկ»-ը դադարեցրել է դրամական փոխանցումները դեպի Թուրքիա

«Տինկոֆ Բանկ»-ը դադարեցրել է դրամական փոխանցումները դեպի Թուրքիա

Սահմանված պատժամիջոցներից հետո «Տինկոֆ Բանկ»-ը դադարեցրել է դրամական փոխանցումները դեպի Թուրքիա, ՏԱՍՍ-ին հայտնել են հաստատության աջակցության ծառայությունում։

«Ցավոք, մենք չենք կարող գումար ուղարկել այդ երկիր։ Սահմանված պատժամիջոցների պատճառով SWIFT փոխանցումները կարող են սառեցվել կոնտրագենտ բանկի կողմից։ Ուստի մենք ժամանակավորապես փոխանցումներ չենք կատարում»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով Թուրքիա գումար փոխանցելու հնարավորության մասին հարցին։

Աջակցման ծառայությունից պարզաբանել է նաեւ, որ մինչ պատժամիջոցների սահմանումը «Տինկոֆ Բանկ»-ը փոխանցումներ է կատարել թուրքական որոշ բանկերի։

Ներկայումս «Տինկոֆ Բանկ»-ի միջոցով հնարավոր է ռուբլի փոխանցել Հայաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան։ Փոխանցումը հասանելի է միայն որոշ բանկերում:

Դոլարներ հնարավոր է փոխանցել Հայաստան (բոլոր բանկերը, բացի Արդշինբանկից), Ուզբեկստան (որոշ բանկեր), Բելառուս (BTA Bank), Ղրղզստան (Keremet Bank), Մոնղոլիա (Khan Bank), Տաջիկստան (Orienbank), Ղազախստան (CenterCredit, Home Credit, Jusan և Freedom Finance բանկ):