Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են
Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։ 
Սիրելի աջափնյակցինե՛ր, Սիրելի երևանցինե՛ր, Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է», - գրել է նա: