Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
Մարտի 6-ին տեղաբաշխվել են 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 7 միլիարդ դրամ ծավալով: Այս մասին հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 829 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.74 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝  gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ 
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
 Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: