Հայաստանում արտադրված մոտ 13 մլն լիտր գինու 30 տոկոսն արտահանվել է

Հայաստանում արտադրված մոտ 13 մլն լիտր գինու 30 տոկոսն արտահանվել է
21 ընկերություն է մասնակցել Մոսկվայում կայացած «ՊրոդԷքսպո» սննդի և խմիչքների ցուցահանդեսին: Հայ արտադրողներն արտասահմանցի գինեսերներին ներկայացել են միասնական՝ ազգային տաղավարով, այցելուների համար բացահայտել հայկական ավելի քան 150 տեսակ գինի:
2022-ին Հայաստանում արտադրված մոտ 13 մլն լիտր գինու 30 տոկոսն արտահանվել է, 2021-ին արձանագրված ցուցանիշը գերազանցել՝ 51 տոկոսով: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը: