Հայաստանի բանկերի միությունը շարունակում է ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձևաչափով և եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որի միջոցով ներկայացվում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Երկրոդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։
«Հայաստանի բանկային համակարգը թվերով» 2-րդ համարը հասանելի է կից հղումով
Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Հայաստանի բանկային համակարգը թվերով» 1-ին համարը ՝ uba.am