Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում՝

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 10-12-ին նույնքան կբարձրանա: