ՄԱԿ. Թուրքիայում երկրաշարժերի հասցված վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը

ՄԱԿ. Թուրքիայում երկրաշարժերի հասցված վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը
Փետրվարի սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժների տնտեսական վնասը հաշվարկելով կարելի է ասել, որ միայն Թուրքիայի Հանրապետությունում այն կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Ժնևում հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը։
«Գնահատումը դեռ շարունակվում է, ենթադրվում է, որ այն կավարտվի Բրյուսելում մարտի 16-ին կայանալիք ԵՄ դոնորների համաժողովին ընդառաջ, սակայն արդեն այսօր պարզ է, որ վնասն ավելի քան 100 մլրդ դոլար կկազմի», –հայտարարել է նա։
Վինտոնը նշել է, որ այդ գնահատականը վերաբերում է միայն Թուրքիային։ ՄԱԿ-ի ներկայացուցչի տվյալներով` երկրաշարժերի հետևանքով ավերվել է ավելի քան 200 հազար շենք, որոնցում ավելի քան 600 հազար բնակարան և գրասենյակ է եղել։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ:
Աղբյուր՝ armeniasputnik.am