ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտով gg հավելվածում վճարելը շահավետ է

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտով gg հավելվածում վճարելը շահավետ է
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA Platinum և VISA Infinite պրեմիում դասի քարտապանները, կատարելով վճարում gg հավելվածում, կստանան 1,000 դրամ զեղչ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Երևան ցանկացած ուղևորության համար: Այս մասին հայտնում են բանկից:
Ավելին, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA Platinum, VISA Infinite և VISA Gold քարտապանները Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում gg հավելվածով վճարում կատարելու դեպքում կարող են յուրաքանչյուր ուղևորությունից խնայել 300 դրամ երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերին:
Զեղչերն ավտոմատ հաշվարկվում են նշված քարտերով վճարում կատարելիս:
Առաջարկը գործում է մինչև ս.թ. հունիսի 30-ը` ներառյալ։