Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ): Սահմանվել է, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Սահմանվել է նաև, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: