Գավառ քաղաքում նախորդ տարի մեկնարկած սուբվենցիոն 7 ծրագրերից երեքը դեռևս ընթացքի մեջ են

Գավառ քաղաքում նախորդ տարի մեկնարկած սուբվենցիոն 7 ծրագրերից երեքը դեռևս ընթացքի մեջ են

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում 2022 թվականին մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր, որոնց մի մասն ավարտվել է, մի մասը գտնվում է ավարտական փուլում, երեք ծրագիր գտնվում է ընթացքի մեջ։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Գավառ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 109 միլիոն 44 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարակական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքն արդեն ունի հիմնանորոգված եւ արդի չափորոշիչներին համապատասխան մշակույթի տուն։

Գավառ քաղաքի Սայաթ Նովա փողոցի եւ գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականի նոյեմբեր ամսին։

Ծրագրի արդյունքում հիմնանորոգվել է 1 կիլոմետր երկարության ճանապարհ՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։

Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 800 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։  Շինարարական աշխատանքներն ավարտվել են նախորդ տարվա դեկտեմբերին։  Ծրագրի շնորհիվ սալիկապատվել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը։

Գավառ քաղաքի Գեղարվեստի դպրոցի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 147 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքներն ավարտվել են կրկին դեկտեմբերին։

Գավառի Գեղարվեստի դպրոցն արդեն ունի հիմնանորոգված եւ արդի չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ։

Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 387 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շատրվանային համակարգի ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են դեկտեմբերին։

Արծրունի եղբայրների արձանախմբի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 54 միլիոն 900 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Գավառ քաղաքի խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ընթացքի մեջ են գտնվում Գավառի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման, Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման և Գավառի կանգառների ձեռքբերման ծրագրերը։

Գավառի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 172 միլիոն 860 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 2023 թվականի մարտի 9-ի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 40 տոկոսը։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի համայնքապետարանը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ։

Գավառի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Գավառի թիվ 7 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 174 միլիոն 50 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանի։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 220 օրացուցային օրվա ընթացքում։ Ծրագրում ներառված են մեկ մասնաշենքի ամբողջական հիմնանորոգման, ինչպես նաեւ՝ մյուս մասնաշենքի հատակի վերանորոգման, արտաքին հարդարման եւ բարեկարգման այլ աշխատանքներ։

Այս պահին Գավառի թիվ 7 մանկապարտեզ է հաճախում 120 սան։ Ծրագրի իրականացման արդյունքում մանկապարտեզը կունենա եւս 120 տեղ։

2023 թվականի մարտի 9-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են 40-50 տոկոսի չափով։

Աղբյուր՝ armenpress.am