Կահիրեի միջազգային տոնավաճառում մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ

Կահիրեի միջազգային տոնավաճառում մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին, հայտնում են դեսպանությունից:
Դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական զարգացման նախարար պարոն Հիշամ Ամնան։
Տոնավաճառը համարվում է Եգոպտոսի ամենամեծ առևտրային միջոցառումներից մեկը։ Տոնավաճառի եգիպտացի և օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ։