Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ-ի դեսպանը քննարկել են ամագործակցության ճանապարհային քարտեզը

Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ-ի դեսպանը քննարկել են ամագործակցության ճանապարհային քարտեզը
Մարտի 10-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով մարզում էր աշխատանքային այցով, հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Այնուհետ ՌԴ դեսպանին ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։