ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:
ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։
ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր:​