Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

Հայաստանում այս տարվա հունվարին արտադրվել է 871.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1.5%-ով պակաս, վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 431.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 24.8%-ով և կազմել 88.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 1.8%-ով և կազմել 328.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 65.8%-ով և կազմել 0.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 23.0 մլն կՎտ ժամ։