Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։ Տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։

Աղբյուր՝ armenpress.am