Դեսպան Քվինը հանդիպել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետների հետ

Դեսպան Քվինը հանդիպել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետների հետ
Դեսպան Քվինը հանդիպումներ ունեցավ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Դեսպանը փաստեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։