Cashback Ֆորա-Բանկի բջջային հավելվածով առաջին МИГ փոխանցման համար

Ռուսական Ֆորա-Բանկի հաճախորդները, կատարելով МИГ դրամական փոխանցումներ անմիջապես ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդների քարտերին և բանկային հաշիվներին Ֆորա-Բանկի բջջային հավելվածով, կստանան մինչև 1,000 ՌԴ ռուբլի cashback միջնորդավճարի գումարից առաջին փոխանցման համար, հայտնում են բանկից:
Cashback-ի առաջարկը գործում է մինչև ս.թ. մայիսի 31-ը:
Փոխանցման պայմաններն են`
- փոխանցման արժույթը` ՌԴ ռուբլի
- ստացման արժույթը` ՌԴ ռուբլի
- միջնորդավճար` 1% (նվազագույնը` 100, առավելագույնը՝ 10,000 ՌԴ ռուբլի
- փոխանցման առավելագույն գումարը` 1 մլն ՌԴ ռուբլ
- Մանրամասների համար կարող եք այցելել այս հղմամբ:
Ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`
- ներբեռնել ռուսական Ֆորա-Բանկի բջջային հավելվածը
- ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»
- լրացնել Ստացողի բջջային հեռախոսահամարը
- ընտրել Ստացող բանկը`ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, և հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը
- մուտքագրել փոխանցվող գումարի չափը
- ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿ-ում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո: