Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը փետրվարին կազմել է առավել քան 130 հազար մարդ

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը փետրվարին կազմել է առավել քան 130 հազար մարդ
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2023 թ. փետրվար ամսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է առավել քան 130 հազար մարդ: Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ (2019 թ.՝ 96 հազար, 2020 թ․՝ 107 հազար, 2022 թ.` 72 հազար զբոսաշրջիկ)։ 
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել առավել քան 290 հազար զբոսաշրջիկ։
2023 թվականի փետրվար-հունվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):